ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐԱՐՄԱՆ 6000 ՏԱՐԻՆ
Հայաստանը ճանաչված է որպես գինեգործության աշխարհի հնագույն կենտրոններից մեկը, որտեղ հին աշխարհի գինու արտադրության ասպարեզում առաջատարությունը միահյուսված է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների հետ: Արմավիրի Գինու Գործարանը գերազանցության է ձգտում ոչ միայն գինիների որակի այլև Հայաստանի աշխարհագրության և մշակույթի արտացոլման հարցերում:
Wines

Պատմությունը

«Կարաս» -ը Արմավիրի Մարզի հյուսիսային մասում նոր հիմնադրված գինու գործարան է: Գտնվելով Արարատյան դաշտում` Արագած և Արարատ լեռների միջև, Արմավիրը Հայաստանի տարածքով ամենափոքր, սակայն բնակչության ամենամեծ խտությունն ունեցող մարզն է: Հարմար դիրքն ու բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տվել այս ծաղկուն մարզին դառնալ գյուղատնտեսական արտադրության զարգացման կենտրոն: Բացի իր գյուղատնտեսական հարուստ անցյալից, Արմավիրը նաև հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, որ հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների է գրավում դեպի այնպիսի ճանաչված վայրեր, ինչպիսիք են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը կամ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը` Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը, Էջմիածին քաղաքում: 2003 թվականին, հետամուտ լինելով մի ոգեշնչող ծրագրի իրագործման, մենք հայտնաբերեցինք, որ հողն այստեղ հարուստ է հանքանյութերով և հարմար է բարձրորակ գինիների արտադրության համար: Նորամուծությունների ու տեխնոլոգիաների ներդրումը վճռորոշ գործոններ հանդիսացան մեր նպատակների իրագործման հարցում և սկսած 2010 թվականից «Կարաս» -ի թողարկումը թույլ տվեց մեզ ունենալ մեր առաջին արդյունաբերական խմբաքանակն ու, այսպիսով` նոր ուղի բացել հայկական գինիների արտադրության մեջ:

Առաքելությունը և արժեքները

Մենք հենվել ենք մեր պատմական փորձի վրա և ազնվորեն ձեռնամուխ ենք եղել այնպիսի գինի արտադրել, որով կարողանանք հպարտանալ: Կատարյալ որակ ստանալու համար յուրաքանչյուր տարր, յուրաքանչյուր մանրուք կարևորվում է նույն չափով, ինչ չափով որ կուտակված փորձը. խաղողի այգիների տեղն ու դիրքը, կատարյալ հասունության ճշգրիտ ժամանակահատվածը, գինու հասունացման ողջ ճանապարհը` այգուց մինչև լավագույն որակի «հասունացում», տեսողական գործոնները, բուրմունքի տևականությունը, բուրային բաղադրիչները, ինչպես նաև գինու մարմինեղությունը` խտությունը: Այս բոլոր բաղադրիչները  համադրվում են ոչ միայն որոշելու գինու որակը այլ, որ ավելի կարևոր է, հարստացնելու գինու արտադրության ասպարեզում մեր փորձը: Մենք հրավիրում ենք ձեզ այն ձեզ հետ կիսելու: Բարձր որակի հասնելու նպատակով և հստակ գաղափարներով լցված գործունյա թիմ կազմելու ձգտումը մեզ բերել է դեպի կատարելագործման ճանապարհը, որը, տերուարի և տեխնոլոգիայի հետ համադրվելով, հանգեցնում է գոհացնող բավարարվածության:

Խաղողի այգիները
«Կարաս»-ի խաղողի այգիները գրավում են ավելի քան 400 հա տարածություն` ծովի մակերևույթից մոտ 1100 մ բարձրության վրա: Այդ այգիները մասն են կազմում «Հայաստանի Հողեր» Փակ Բաժնետիրական Ընկերության` մի ընկերություն, որին պատկանում է Արմավիրի Մարզի հյուսիսային մասում 2300 հա հողատարածք: Հողը բնութագրվում է հրաբխային ծագումով, հարուստ է ավազախառն կավով ու նաև կավի հետ համադրված քարաշերտով, ինչն առավելագույնս նպաստում է բարձր խտությամբ, գունային, համային ու բուրմունքային համադրություններով հարուստ գինիների արտադրությանը: Այս այգիներում տնկված են խաղողի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեսակներ, ներառյալ Շարդոնե, Վիոգնիե, Կանգուն` սպիտակ գինիների համար և Մալբեկ, Թաննատ, Սիրահ, Մերլո և Կաբերնե Ֆրան` կարմիր գինիների համար: Յուրաքանչյուր տեսակի ներուժն առավելագույնս զարգացնելու նպատակով` խաղողի այգիները մշակվում են ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ` մշակումը զուգակցելով յուրաքանչյուր տեսակի համար առանձնահատուկ խնամքով:
Գինեգործներ
Գինիները

Ծովի մակերևույթից մոտ 1100 մ բարձրության վրա գտնվող «Կարաս» -ի խաղողի այգիները գրավում են  ավելի  քան  400  հա  տարածք: Այդ այգիները  մասն  են  կազմում  «Հայաստանի  Հողեր» ՓԲ ընկերության, որին  պատկանում   է   Արմավիրի  մարզի  հյուսիսային  մասում  2300  հա հողատարածք:  Հողը բնութագրվում է հրաբխային ծագումով, հարուստ է ավազախառն կավով ու նաև կավի հետ համադրված քարաշերտով: Այս այգիներում տնկված են խաղողի ինչպես տեղական, այնպես  էլ  միջազգային  տեսակներ,  ներառյալ`  Շարդոնե,  Վիոնիե,  Սովինյոն Բլան,  Կանգուն, Ոսկեհատ` սպիտակ գինիների համար և Մալբեկ, Թաննատ, Մեռլո, Կաբերնե Ֆրան  և Կաբերնե Սովինյոն` կարմիր գինիների համար:

Կարաս Դասական

wines-classic

...

Կարաս Մուսկատ

white-wine

...

Կարմիր հնեցված գինի

red-wine-2

...

Սպիտակ Փրփրուն Գինի

karas-moscato-2

...

Լուսանկարներ
_G6A3244
_G6A3214
_G6A3348
_G6A3178
_G6A3250
_G6A3228
_G6A3331
_G6A3373
_G6A3244
_G6A3214
_G6A3348
_G6A3178
_G6A3250
_G6A3228
_G6A3331
_G6A3373
Գտնվելու վայրը
Արևադաշտ համայնք, Արմավիրի մարզ, Հայաստանի Հանրապետություն:
Կապվեք մեզ հետ
Գինու գործարան

+374 10 49 30 00 (7730)

Արևադաշտ համայնք,
Արմավիրի մարզ, Հ.Հ

https://twitter.com/karaswines

Մեծածախ առևտրի գործակալ. «Արտեքսիմ» ՍՊԸ

+374 99 56 55 85

Վարդանանց 5 ա, 212,
Երևան, ՀՀ

artexim@artexim.am

Վաճառք և արտահանում

(+374) 94 30 25 41

Սեմինա Քընսալթինգ ՓԲԸ Մելքումով փող. 18/8, 0054, Երևան, ՀՀ

info@semina.am